Այս տարի մրցանակաբաշխության արարողությունը դիտել է 26,5 միլիոն մարդ՝ նախորդ տարվանից 19%-ով ավելի քիչ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով`«Օսկարի» վարկանիշի անկումը պայմանավորված է աստղերի բացակայությամբ:
«Անցած «Օսկար»-ի մրցանակաբաշխության արարողության վարկանիշն ամենացածրն էր պատմության մեջ: Պատճառն այն է, որ բացի ձեր նախագահից այլ աստղեր չկան (սա իհարկե կատակ է)»,- թվիթերյան իր էջում գրել է նախագահը:
Lowest rated Oscars in HISTORY. Problem is, we don’t have Stars anymore – except your President (just kidding, of course)!
— Donald J. Trump (@realDonaldTrump) March 6, 2018
Նշենք, որ նախկինում ամերիկացի առաջնորդը «թշնամական» հարաբերությունների մեջ էր որոշ կինոաստղերի հետ, ովքեր իրեն չէին սատարում նախագահական ընտրություններին:







































