ԱԺ-ում այսօր՝ մարտի 6-ին, հրավիրվել է արտահերթ նիստ՝ կառավարության նախաձեռնությամբ:
ԱԺ-ում քննարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի նախագիծը:
Ինչպես ներկայացրեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ տուգանքները սահմանվում են տոկոսներով՝ կախված տնտեսվարողի հասույթից. «Խոշոր տնտեսվարողը ավելի շատ է վճարում, փոքրերն՝ ավելի քիչ»:
Նրա խոսքով՝ պատասխանատվության միջոցներ են նախատեսվում նաև պետական պաշտոնյաների համար. «Եթե պետական պաշտոնյաները համաձայնությունների մեջ մտնեն տնտեսվարողների հետ, սա նույնպես կարող է համարվել հակամրցակցային համաձայնություններ, ինչի համար նախատեսվում են տուգանքներ 500 հազարից մեկ միլիոն դրամի չափով»:
Մանրամասները՝ տեսանյութում:




































