Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին դիմավորելու պաշտոնական միջոցառման ժամանակ կարմիր գորգի երկայնքով շարվել են պատվո պահակախմբի զինվորները:
Պահակախմբի ղեկավարը մոտենում է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և թափահարում սուրը, որը դիպչում է գլխարկի ծայրին: Սակայն պահակախմբի հրամանատարն արագորեն կողմնորոշվում է և գլխարկը բռնում սրի պատյանով:
Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:









































