Friday, 03 05 2024
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին
20:40
Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսրայելի գործողության ժամանակը դեռ չի եկել
ԱԺ պատգամավորները «Freedom House»-ի հետ քննարկել են ժողովրդավարության նկատմամբ հիբրիդային գրոհներին դիմակայելու գործիքակազմը
ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեության և տարածաշրջանային հարցեր
20:10
Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կիրանց բնակավայրից 2500 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք
19:40
Քեմերոնը հայտարարել է, որ Կիևը կարող է բրիտանական զենքերն օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար, Կրեմլն արձագանքել է
Նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել Սիսիանի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին

Արծվիկ Մինասյանը հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության պատվիրակության հետ

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության պատվիրակությանը՝ քաղաքային պլանավորման, ԵՄ ռեգիոնալ և միասնական քաղաքականության միջազգային համագործակցության գծով մասնագետ Շտեֆան Էլզինգի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են եղել նաև կենսաբազմազանության, բնական ռեսուրսների կառավարման, բնապահպանական քաղաքականության մասնագետ Քրիստեն Պրոբսը, «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը/ԿԻԿ/ Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քրիստեն Շուլցը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել շարունակական համագործակցության և աջակցության համար, որն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության միջոցով։ Բնապահպանության նախարարը կարևորել է մինչև ծրագրի մեկնարկը նման հանդիպումների կազմակերպումը և, ներկայացնելով բնապահպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, առանձնացրել է ՀՀ բնապահպանության նախարարությանը փոխանցված անտառային ոլորտի՝ որտեղ առկա է կենսաբազմազանության շուրջ 80 տոկոսը, կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները։ Ըստ Մինասյանի, բարեփոխումների հիմնական գաղափարախոսությունը հիմնվելու է էկոհամակարգային առաջնահերթություններով կառավարման սկզբունքի վրա։ Նույն սկզբունքի ներքո ռեֆորմներ են իրականացվում բնապահպանական ոլորտի բոլոր բաղադրիչներով, և այդ գործընթացների արդյունավետ իրականացման համար կարևորվել է միջազգային համագործակցության շրջանակներում տրամադրվող նպատակային աջակցությունը։

Շտեֆան Էլզինգը շնորհակալություն է հայտնել ընդունելության, համապարփակ տեղեկատվություն ներկայացնելու համար, և նշել, որ 2018թ. դեկտեմբերին մեկնարկող ծրագիրն իրականացվելու է Անդրկովկասի երեք երկրներում և ԳԴՀ Տնտեսական զարգացման նախարարության կողմից իրականցվող մեծ ձեռնարկի մի մասն է կազմում։ Այն «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը/ԿԻԿ/ Հարավային Կովկասում» ծրագրի արդյունքների վրա է հենվելու։ Էլզինգն իր ղեկավարած պատվիրակության առաքելությունը համարել է Հայաստանի առաջնահերթություններին և բնապահպանական գերատեսչության նախանշած, հստակ լուծումներ պահանջող խնդիրներին ծանոթանալը, ուսումնասիրելով նաև ոլորտում իրականացված ծրագրերի նախկին փորձը, կրկնակի աշխատանքները բացառելու նպատակով։ Բանախոսը գոհունակությամբ նկատել է, որ մեկնարկող ծրագրի թիրախը համընկնում է ՀՀ բնապահպանության նախարարության վարած քաղաքականության առաջնահերթություններին՝ ուղղված լինելով գյուղական համայնքներում էներգախնայողության և բնական պաշարների կառավարման հարցերի լուծմանը, որպեսզի թուլացվի ճնշումն անտառի վրա։ Քրիստեն Պրոբսը հավելել է, որ նախատեսվում է ծրագրի մեջ ընդգրկել ոչ միայն անտառամերձ համայնքները, այլև այն համայնքները, որոնք հեռու են անտառներից, բայց տեղի բնակիչներն օգտագործում են փայտանյութ։

Հյուրերի խնդրանքով անտառային ոլորտում իրականացվող միջազգային ծրագրերը ներկայացնելուց հետո, ՀՀ բնապահպանության նախարարն առաջարկել է ծրագիրն իրականացնել մեկ համայնքում, տեղում ամբողջովին լուծելով խնդիրը։ Ա. Մինասյանը կարծիք է հայտնել, որ առանց խնդիրների մեկ համայնքի ապահովումն օրինակելի կլինի նաև այլ համայնքների համար՝ շոշափելի արդյունքների տեսանկյունից, ինչպես նաև օբյեկտիվ խթան կհանդիսանա այդ ուղղվածության ծրագրերի շարունակականության համար և առաջարկել առաջնայնություն տալ այլընտրանքային էներգիայի օգտագործմանը։

ՀՀ բնապահպանության նախարարը շնորհակալություն հայտնելով արդյունավետ քննարկման համար, ծրագրի պատասխանատուներին առաջարկել է նախարարի առաջին տեղակալ Է. Գրիգորյանի հետ համակարգել աշխատանքների հետագա ընթացքը՝ երկուստեք ակնկալվող արդյունքներ ապահովելու նպատակով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում