Համացանցում հայտնվել է «Մերի Փոփինսը վերադառնում է» ֆիլմի առաջին թրեյլերը, որտեղ գլխավոր դերում նկարահանվել է Էմիլի Բլանթը:
Կինոնկարը 1964 թվականին նկարահանված ֆիլմի շարունակությունն է դառնալու: Այն ժամանակ հայտնի կախարդուհի-դայակին խաղացել է Ջուլի Էնդրյուսը:
Ինչպես և 50 տարի առաջ, Մերի Փոփինսը կուղևորվի Բենքսերի ընտանիք: Սակայն նրա խնամքի տակ գտնված երեխաներն արդեն մեծացել են և իրենք երեխաներ ունեն. հենց նրանց հետ էլ նա հիմա ծանոթանալու է:

Ֆիլմում հանդիսատեսը կտեսնի նաև Մերիլ Սթրիփին, Քոլինա Ֆերթային, Դիկ Վան Դայքին և Ջուլի Վոլթերսին:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսվում է դեկտեմբերի 20-ին:









































