ԱՄՆ Սպիտակ տունը ցավակցություն է հայտնել Կազանի ավիավթարում զոհվածների հարազատներին ու մտերիմներին:
«Մենք խորապես վշտացած ենք Կազանում ինքնաթիռի վթարի մասին լուրից: Մեր մտքերն ուղղված են բոլոր զոհվածների ընտանիքներին»,- ITAR-TASS-ին հայտնել է Սպիտակ տանն առընթեր ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Լորա Լուկաս Մագնուսոնը:
Հիշեցնենք, որ «Թաթարստան» ավիաընկերության «Բոինգ-737»-ի վթարի հետևանքով զոհվել էր 50 մարդ:









































