Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն նոյեմբերի 19-ին՝ Վիեննայում: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին Twitter-ում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
ԵԱՀԿ պաշտոնական կայքը ևս հայտարարություն է տարածել նախագահների առաջիկա հանդիպման մասին:
Հայտարարության համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ:








































