Այսօր Ֆրանսիայի Թեմը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, թե նոյեմբերի 16-ին Փարիզում գումարվել է Թեմական պատգամավորական ժողով, որի ընթացքում Թեմական խորհուրդը պաշտոնապես ներկայացրել է Վեհափառի կողմից հաստատված թեկնածուների անունների եռանուն ցանկը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հայտնի էին վեց թեկնածուների անուններ՝ հայր Զատիկը, Վիգեն սրբազանը, հայր Կարապետը, հայր Կոմիտասը, հայր Գրիգորը և հայր Սասունը, որոնցից Թեմական խորհուրդը արդեն ընտրել էր երեք անուններ: Ըստ այդմ, երեք թեկնածուներն են հայր Զատիկը, Վիգեն սրբազանը և հայր Գրիգորը:
Հաղորդագրությունը տեղեկացնում է նաև, որ առաջիկա ընտրությունները տեղի կունենան Փարիզում՝ 2014-ի փետրվարի 15-ին՝ Թեմական պատգամավորական արտակարգ ժողովի ժամանակ:
Հիշեցնենք որ հուլիսի 1-ին Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականից հետո Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահի պարտավորությունները նոյեմբերի 1-ից ստանձնել է Մեսրոպ վարդապետ Պարսամյանը:







































