Քիչ առաջ հանրապետության 11 քննական կենտրոններում մեկնարկեցին օտար լեզուների միասնական քննությունները:
Այս տարի մայրաքաղաքի քննական կենտրոնում՝ ԵՊՀ-ում, ըստ ներկայացված դիմում-հայտերի, պետք է քննություն հանձնեին 154 դիմորդ, սակայն քննական կենտրոնի ղեկավար Էդուարդ Սանթրոսյանի փոխանցմամբ՝ 16 դիմորդ չի ներկայացել քննությանը:
ԳԹԿ ներկայացրած տվյալների համաձայն, 142 դիմորդ հայտ է ներկայացրել անգլերեն, 3 դիմորդ գերմաներեն, 8 դիմորդ ֆրանսերեն և 1 դիմորդ իսպաներեն առարկայի քննություններին մասնակցելու համար:
Ի դեպ, հրապարակվել են նաև Մաթեմատիկա առարկայի միասնական քննությունների արդյունքները:
Ըստ այդմ, այս տարի մաթեմատիկայի միասնական քննությունների առաջին փուլի միջին միավորը կազմել է 6.3: