Կառավարությունը 2017-ին իր առջև դրված խնդիրները լուծեց, դրա մասին են խոսում բոլոր ցուցանիշները և ընդ որում լուծեց հաջողությամբ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«Ապրիլի 9-ից հետո կառավարության կազմի փոփոխության մասին խոսելը անհիմն է: Կարեն Կարապետյանը բավական երկար ժամանակ իր ավյունը, եռանդը երկար ժամանակ կօգտագործի տնտեսական կյանքը բարելավելու համար: Կարեն Կարապետյանի միսիան ավարտված չէ»,-մեզ հետ զրույցում նկատեց Խոսրով հարությունյանը:
Պատգամավորի գնահատմամբ՝ ապրիլի 9-ից հետո առաջին փոխվարչապետը կմնա գործող կառավարության ղեկավարի պարտականությունների շրջանակում:









































