«Օսկար» մրցանակաբաշխության հաղորդավար Ջիմի Քիմելը խոստացել է ջրային մոտոցիկլետ նվիրել այն դափնեկրին, ով կկարողանա երախտիքի ամենակարճ ելույթով հանդես գալ։
Քիմելը խոստացել է հաշվարկել արարողության մասնակիցների ելույթների ժամանակը։ Ավելի քան 17 հազար դոլար արժողությամբ ջրային կանաչ մոտոցիկլետը բեմահարթակի վրա ցուցադրել է բրիտանացի դերասանուհի Հելեն Մյուրեյը։

Քիմելն իր խոսքում անդրադարձել է կինոարդյունաբերության մեջ լայնորեն քննարկվող սեռական բռնության խնդրին։ Նա նաև կոչ է ասել մասնակիցներին իրենց ելույթներում բարձրացնել հասարակության համար առավել նշանակալի թեմաները։ Մասնավորապես, Քիմելն առաջարկել է աջակցել մարտի 23-ին ծրագրված դեռահասների երթին, ովքեր հանդես են գալիս ԱՄՆ-ում զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության ուժեղացման պահանջով։










































