Իսպանական Escudo Web ընկերությունը մշակել է PhoneKid սմարթֆոնը։ Այն մշակվել է հատուկ այն հաշվարկով, որ դրանից օգտվելու են երեխաները։ Ծնողները հնարավորություն ունեն արգելափակել PhoneKid-ի հավելվածները և փոխել էկրանի պատկերը։
Սմարթֆոնը անհնար է անջատել։ Դա վերաբերում է նաև գտնվելու վայրը որոշելու գործառույթին։ Բացի այդ հեռախոսն ունի ծնողների համարը շտապ հավաքելու կոճակ։
Սարքն աշխատում է Android ՕՀ–ի հատուկ ծրագրով։ Ըստ այն մշակողների՝ երեխաները չեն կարող շրջանցել ծնողների կողմից օգտագործվող ֆունկցիաների պաշտպանությունը։