66-ամյա երգիչ Օլեգ Գազմանովը ցուցադրել է, թե ինչ պետք է անի տղամարդը լավ կազմվածքը պահպանելու համար: Սոչիում հանգստանալիս հանրահայտ երգիչը որդու՝ Ֆիլիպի հետ այցելել է բաղնիք և, ավանդույթի համաձայն, ցատկել ձնակույտի մեջ:
Տեսանյութում արձանագրվել է այն պահը, երբ 3 երեխաների հայրը կապույտ շորտերով և գլխարկով խիզախորեն սուզվում է բաղնիքի կողքը պատված ձյան մեջ: Արագ բարձրանալով՝ երգիչը շփում է իրեն ձյան մնացորդներով: Իսկ Ֆիլիպը ձյան վրա է ցատկել բարձունքից:








































