Մոսկվայի Նիկուլինյան դատարանը «օրենքով գող» Զախար Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) և նրա 13 հանցակիցների աղմկահարույց գործով դատավճռի հրապարակման ամսաթիվ է նշանակել մարտի 27-ը: Այս մասին հաղորդում է Business FM-ը:
Մարտի 1-ին դատարանում ավարտվել է կողմերի մտքերի փոխանակությունը, և ամբաստանյալները հանդես են եկել վերջին խոսքով, որում դատարանին խնդրել են «կայացնել արդարացի և օբյեկտիվ որոշում»: Զախար Քալաշովը կարճ է խոսել. «Ես ասել եմ և ասում եմ՝ ինձ մեղավոր չեմ համարում: Սրանով՝ վերջ»,- ասել է նա: Իսկ Անդրեյ Կոչույկովը, հայտարարելով իր անմեղության մասին, հավելել է, որ, ի դեպ, պատրաստ է պատասխանել բոլորի համար: «Եթե պետք է ինչ-որ մեկին դատել «գալոչկայի» համար, կտրեք իմ գլուխը»,- դատարանին է դիմել մեղադրյալը: Նա նշել է, որ Էդուարդ Բուդանցևը կրակել է իր թիկունքին:
Գործով անցնում է ընդհանուր 14 մարդ, այդ թվում՝ Զախար Քալաշովը, նրա «աջ ձեռքը»՝ Անդրեյ Կոչույկովը՝ «Իտալյանեց» մականվամբ:









































