Կիրակի Չիլիում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով՝ առաջատար դիրք է զբաղեցնում ձախ կենտրոնամետ կոալիցիայի թեկնածու, Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետը: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով տեղի ընտրական հանձնաժողովին:
Նա դեռևս հավաքել է 50 տոկոսից պակաս ձայն, իսկ դա բավարար չէ առաջին փուլում հաղթանակի համար:
Քվեաթերթիկների 20.3 տոկոսի հաշվարկից հետո նա հավաքել էր 46.1 տոկոս ձայն, իսկ նրա հիմնական մրցակիցը՝ կառավարամետ ուժերի ներկայացուցիչ Էվելին Մատեին, 25 տոկոս:
Նշենք, որ 2006 թվականին Բաչելետը դարձել էր Չիլիի պատմության մեջ առաջին կին նախագահը:
Ըստ Սահմանադրության՝ նա չի կարող նախագահական աթոռը զբաղեցնել ավելի քան մեկ ժամկետ անընդմեջ, սակայն կարող է վերընտրվել նոր ժամկետում ընդմիջումից հետո: