Friday, 03 07 2026
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է

Գենետիկները ռեկորդային մեծությամբ տոհմածառ են «աճեցրել»

Գենետիկները ռեկորդային մեծությամբ տոհմածառ են «աճեցրել», որը միավորում է ժամանակակից Եվրոպայի, Ամերիկայի, Ավստրալիայի և Հարավային Աֆրիկայի մոտավորապես 13 միլիոն բնակիչների:

Գենետիկները կազմել են աշխարհի ամենամեծ տոհմածառը՝ 11 սերունդների 13 միլիոն բնակիչներից, ովքեր ապրել են 1650-2000 թվականներին: Դրա համար գիտնականներն օգտագործել են հանրային տվյալներ։ Այս մասին հայտնում է Science ամսագիրը։

Ամերիկացի և իսրայելցի գիտնականների մի խումբ, որը գլխավորում է Ջոան Կապլանիսը՝ Նյու Յորքի գենոմային կենտրոնից, տվյալներ է հավաքել Geni.com կայքի օգտատերերի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ ընտրվել է 86 միլիոն պրոֆիլ:

Հետազոտողները վերլուծել են ուսումնասիրության մասնակիցների միջև եղած կապը, ինչպես նաև աշխարհագրական առումով միմյանց մոտ լինելը:

Արդյունքում Կապլանիսի թիմը 53 միլիոն անհատական տոհմածառեր է ստացել, որոնք միավորում էին օգտատերերին:

Դրանցից ամենամեծը բաղկացած է 13 միլիոն մարդկանցից և ներառում է 11 սերունդ: Դրանք հիմնականում եվրոպացիներ և նրանց հետնորդներ են, ովքեր տեղափոխվել էին Հյուսիսային Ամերիկա:

Վերլուծելով ստացված տվյալները՝ գիտնականները նկատել են կյանքի տևողության օրինաչափ նվազում՝ կապված մարտական կոնֆլիկտների, մասնավորապես՝ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների, ինչպես նաև Ամերիկայի Քաղաքացիական պատերազմի հետ:

Քարտեզի վրա երեխաների ծննդավայրերը նշելով՝ գիտնականները բացահայտել են մարդկանց վերաբնակեցման պատմության առավել նշանակալի իրադարձությունները, օրինակ՝ 1620թ. առաջին գաղթականների ժամանումը ներկայիս Մասսաչուսեթս նահանգի տարածք Մեյֆլայեր նավով և 1788թ. Ավստրալիայում բրիտանական գաղութի հիմնումը:

Բացի այդ, պարզվում է, որ կանայք ավելի հաճախ են գաղթում, քան տղամարդիկ, սակայն առավել կարճ հեռավորության վրա:

Նախքան արդյունաբերական հեղափոխությունը (1750թ.)՝ ամուսնությունների մեծամասնությունը տեղի էր ունենում միմյանցից ոչ ավել, քան 10 կիլոմետր հեռավորության վրա բնակվող մարդկանց միջև: Ժամանակի ընթացքում իրավիճակը փոխվեց, և արդեն 1950-ական թթ. ապագա ամուսինների բնակավայրերի միջև միջին հեռավորությունը հասավ 100 կիլոմետրի:

Ավելի վաղ պատերազմող ազգերի գենետիկ կապի մասին տեսանյութը ցնցել էր համացանցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում