Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների հիմնած վրանային ավանում խուզարկությունների և ապամոնտաժման ժամանակ ուժայինները գտել են Սաակաշվիլիի «գահը»՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին առկա է «Գահերի խաղը» հայտնի սերիալում։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է պատգամավոր Անտոն Գերաշչենկոն՝ հրապարակելով համապատասխան լուսանկարը։
В одной из палаток у Верховной Рады, в ходе осмотра был обнаружен «трон» Михаила Саакашвили, сделанный по подобию оригинала из телесериала «Игры престолов». Чем бы дитя не тешилось… pic.twitter.com/LWZRe8Mtid
— Антон Геращенко (@Gerashchenko7) March 3, 2018
Այսօր խորհրդարանի մոտ Սաակաշվիլիի կողմնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։ Անկարգությունների համար ուկրաինացի իրավապահները ձերբակալել են ավելի քան 100 մարդու։
Խուզարկությամբ վրանային ավանից հայտնաբերվել և առգրավվել է 9 նռնակ, Մոլոտովյան կոկտեյլներ և 5 ծխանռնակ։ Վրանային ավանի ապամոնտաժումը Սաակաշվիլիի կուսակցությունում անվանել են «քաղաքացիական դիրքորոշման և բողոքի ցանկացած դրսևորման իրավունքի վերջնական ոչնչացում»։









































