Sunday, 05 07 2026
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի

ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրվելը միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է

Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները մարտի 2-ին անդրադարձել են Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրվելուն: Գերմանական Deutsche Welle-ն գրում է, որ Հայաստանի խորհրդարանը նախագահի պաշտոնում ընտրել է պատգամավորների կողմից առաջադրված միակ թեկնածուին` Արմեն Սարգսյանին, ով իր լիազորությունները կստանձնի երկրի գործող Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտից հետո: Գերմանական լրատվամիջոցը նկատում է, որ Արմեն Սարգսյանը և երկրի գործող նախագահը նույն ազգանունն ունեն, սակայն հավելում, որ նրանք բարեկամական կապեր չունեն: Լրատվամիջոցը մեջբերել է նաև ընտրվելուց հետո Արմեն Սարգսյանի խոսքն այն մասին, որ իր ողջ գիտելիքներն ու կյանքի մեծ փորձն օգտագործելու է հայ ժողովրդին ծառայելու գործում:

Արմեն Սարգսյանի ընտրությանն անդրադարձել է նաև իսպանական EFE գործակալությունը: Իսպանական լրատվամիջոցը գրում է, որ Հայաստանի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին` նշելով, որ նորընտիր նախագահը 64 տարեկան է: «Արմեն Սարգսյանն ընդունել էր երկրի գործող Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը՝ դառնալ իշխող կուսակցության թեկնածուն Սահմանադրական բարեփոխումներից հետո անցկացվող առաջին նախագահական ընտրություններում»,- գրում է գործակալությունը:

Չինական «Սինհուա» գործակալությունը գրում է, որ Արմեն Սարգսյանը խորհրդարանի կողմից ընտրվել է ՀՀ 4-րդ նախագահ: «Խորհրդարանի 90 պատգամավոր քվեարկել է Արմեն Սարգսյանի թեկնածության օգտին, 10-ը` դեմ է քվեարկել: Արմեն Սարգսյանը նախագահ է ընտրվել 7 տարի ժամկետով և իր լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ից»,- գրում է չինական գործակալությունը` հիշեցնելով, որ նախկինում Արմեն Սարգսյանը զբաղեցրել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնը:

«Ինտերֆաքս» գործակալության ուկրաինական ծառայությունը գրում է, որ ՀՀ նախկին վարչապետ և Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը խորհրդարանի կողմից ընտրվել է ՀՀ նախագահի պաշտոնում` շեշտելով, որ նա եղել է միակ թեկնածուն: Նշվել է, որ առաջին փուլով ընտրվելու համար Արմեն Սարգսյանին անհրաժեշտ էր հավաքել 79 ձայն:

Ռուսական «Կոմերսանտ» թերթն էլ նշում է, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունը պաշտպանել է ոչ միայն իշխող կուսակցությունը, այլ նաև ընդդիմության մեծ մասը: Թերթը գրում է, որ առաջին անգամ Հայաստանի նախագահին ընտրել է երկրի Խորհրդարանը, քանի որ Հայաստանն անցել է կառավարման խորհրդարանական համակարգի:

ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրությանն անդրադարձել են նաև ղազախական «Կազինֆորմ» գործակալությունը, «Սպունիկ»-ի վրացական ծառայությունը և մի շարք այլ միջազգային լրատվամիջոցներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում