ԱՄՆ-ում անօդաչու սարքը Կալիֆոռնիայի ափերի մոտ բախվել է USS Chancellorsville հրթիռային հածանավին, փոխանցում է Associated Press-ը:
Տեղեկացվում է, որ դա տեղի է ունեցել պլանային զորավարժությունների ընթացքում:
Նախնական տեղեկատվության համաձայն՝ անօդաչու սարք հածանավին բախվել է անսարքության պատճառով:
Դեպքի հետևանքով երկու նավաստիներ են տուժել:









































