Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բրազիլիայի հավաքականն ընկերական հանդիպման շրջանակներում 5:0 հաշվով հաղթանակ է տոնել Հոնդուրասի ընտրանու նկատմամբ:
Այդ խաղի ընթացքում գեղեցիկ անցումով է աչքի ընկել «սելեսաո»-ի հարձակվող Նեյմարը, ով մրցակցին շրջանցել է ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի ոճով: Ճիշտ է, գրոհը հաջող շարունակություն չի ունեցել, ու բրազիլացիները քիչ անց կորցրել են գնդակը:






































