Monday, 29 06 2026
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր

Վերջին հրաժեշտը ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանին

Ալբերտ Մկրտչյանի կինոմտածողությունը հավերժ ապրելու է սերունդների սրտերում և հոգիներում: Ռեժիսորի վերջին հրաժեշտի արարողությանն այսպես ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Արվեստասեր հասարակայնությունը Ալբերտ Մկրտչյանին վերջին հրաժեշտը տվեց մարտի 2-ին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում: Հուղարկավորությունը տեղի ունեցավ Երևանի քաղաքային պանթեոնում:

«Նրա կյանքն իր և մեր ապրած տարիների կինովավերագրությունն ու կինոտարեգրությունն էր` սկսած «Լուսանկար»-ից, մինչև «Ուրախ ավտոբուս»-ը: Ալբերտ Մկրտչյանը կարողացավ մեր ժամանակների իրական հերոսներին էլ ավելի հերոսացնել, դարձնել մեր մարմնի, սրտի, հոգու, երևակայության ամենակարևոր, ամենապայծառ, շողշողուն մասնիկը»,-շեշտեց նախարարը:

Դերասան Գեորգի Հովակիմյանի խոսքով` Ալբերտ Մկրտչյանը այն սերնդից էր, որը մեծ հետք թողեց կինեմատոգրաֆում: «Մալյան, Դովլաթյան… Նա այդ ժամանակաշրջանի վերջին մոհիկանն էր, որ լքեց այս աշխարհը, սակայն թողեց հրաշալի արվեստի գործեր, որոնք ոչ միայն մեզ մոտ են սիրված, այլև արտերկրում»,-նշեց Հովակիմյանը:

Կինոգետ, կինոքննադատ Սուրեն Հասմիկյանի համոզմամբ` վաթսունականներին հայ կինոն վերելք ապրեց ի դեմս Փարաջանովի, Մալյանի, Փելեշյանի, Դովլաթյանի, ովքեր ապահովեցին  մեր կինոարվեստի թռիչքը: «Ալբերտը մտավ դաշտ նրանցից հետո և, կարծես թե, ինչ-որ նոր լեզու գտնելու խնդրի առաջ էր կանգնած: Նա մտավ յուրատեսակ մրցույթի շատ ինքնատիպ ձևով և ասաց, որ չի հետևելու նոր ձևերի, նոր ոճի»,-ընդգծեց կինոգետը:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի կարծիքով, կինոյի ստեղծման օրից տարբեր շրջաններում տարբեր կինոլեզու, տարբեր կինոմտածողությունն է մոդայիկ: «Կա կինոյի մի տեսակ, որի նվիրյալն էր Ալբերտ Մկրտչյանը. այն կոչվում է իրական սիրո, իրական պատմությունների ժողովրդական կինո, որը միշտ կմնա, քանի որ կինոլեզվի ձևերը, տեսակները կարող են փոխվել, բայց մարդկայինը` երբեք: Ալբերտ Մկրտչյանը հայկական կինոսիրո ներկայացուցիչն էր. այնքան սեր, հույզ, զգացմունք կա նրա ժապավեններում»,-եզրափակեց Խաչատրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում