Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:
Հայաստանի կանանց հավաքականը վերջին` 9-րդ տուրի շրջանակներում ուժերն է չափում Հունգարիայի ընտրանու հետ: Մեր հավաքականն ունի 11, իսկ Հունգարիայի ընտրանին` 10 միավոր:
4 խաղատախտակների վրա մրցում են հետևյալ զույգերը` Հոանգ Թանգ – Դանիելյան, Գարա – Մկրտչյան, Պապպ – Գալոյան, Ռուդոլֆ – Կուրսովա:








































