Դուբայի ավիասրահում Boeing ընկերությունը ստացել է 777X ինքնաթիռի 225 պատվեր: Այս մասին հաղորդում է Assocated Press-ը:
Ըստ նախնական հաշվարկների` այդ պատվերի գումարը գերազանցում է 100 մլրդ դոլարը:
Նշվում է, որ 200 ինքնաթիռ պատվիրել են ԱՄԷ-ում, ևս 25-ը` Կատարում:
Boeing-ի ներկայացուցչի խոսքերով` դա ավիացիայի պատմության մեջ ամենախոշոր գործարքն է:









































