Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը դարձել է Ռուսաստանում հայտնի Ռուբեն Հարությունյանի հիմնած HENDERSON տղամարդու հագուստի ապրանքանիշի գարուն-ամառ հավաքածուի նոր ներկայացուցիչը: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն:
«Մարտիրոսյանը կիսում է Նորաձևության տան արժեքները, որոնցից են՝ ազնվությունը, բաց լինելը, բարեկամությունը, սերը երաժշտության նկատմամբ, նաև հրաշալի հումորի և ոճի զգացում ունի»,- Մարտիրոսյանի հետ համագործակցությունը մեկնաբանել են ընկերությունում:




































