Daimler կոնցեռնը հայտարարել է հայտնի SLS AMG սուպերմեքենայի հրաժեշտի ակցիայի մասին: Ավտոմեքենան կցուցադրվի Լոս Անջելեսում հաջորդ շաբաթ կայանալիք մոթոր-շոուի ժամանակ: GT Final Edition-ի տարբերակով՝ կարտադրվի ընդամենը 350 մեքենա, իսկ SLS AMG-ն այլևս չի արտադրվի:
Թե ինչպիսի մոդել կփոխարինի այս սպորտային մեքենային, ավտոարտադրող ընկերությունը դեռ չի պարզաբանում: GT Final Edition-ի հատուկ տարբերակն այնքան էլ չի տարբերվում նախկինից: Այս մեքենան ունի V8 ծավալով շարժիչ, յոթաստիճան փոխանցման տուփ, որը մեքենային թույլ կտա զարգացնել 100 կմ/ժ արագություն:















































