ԱՄՆ վարչակազմը որոշում է ընդունել Ուկրաինային վաճառել 47 միլիոն դոլար ընդհանուր գումարի Javelin հակատանկային հրթիռային համալիներ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտպանական համագործակցության և անվտանգության վարչությունը։
Հայտարարության մեջ ասվում է, որ «Ուկրաինայի կառավարությունը խնդրել է 210 Javelin հրթիռների, ինչպես նաև Javelin 37 ՀՏՀՀ-երի մատակարարում»:
Նշվում է, որ պարտավորագրի գումարի մեջ, որը չի գերազանցում 47 միլիոն դոլարը, կմտնի նաև ուկրաինացի զինծառայողներին այդ զինատեսակի կիրառման ուսուցումը։












































