Thursday, 02 07 2026
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրենը զեկուցել է Սերժ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը զեկուցել է կենտրոնի կողմից 2017թ. իրականացված աշխատանքների, 2018թ. գործունեության հիմնական ուղղությունների և ծրագրերի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Ալեքսանդր Խաչատուրյանը մասնավորապես ներկայացրել է կենտրոնի գործունեության գերակա ոլորտներում՝ հանրային կառավարման, կրթության, հարկային և մաքսային վարչարարության, իրավական, տուրիզմի, գյուղատնտեսության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ պետական գերատեսչությունների, շահագրգիռ այլ կառույցների, կազմակերպությունների և անհատների հետ ձևավորված համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը, զեկուցել նաև անցյալ տարի փետրվարի 22-ին Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն Հանրապետության Նախագահի այցի ժամանակ հնչեցրած դիտարկումների և մոտեցումների ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Կենտրոնի գործադիր տնօրենը Նախագահ Սարգսյանին ներկայացրել է յուրաքանչյուր գերակա ոլորտում իրականացվող առավել ուշագրավ ծրագրերը, ինչպես նաև մինչև 2030թ. Հայաստանի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքների ու առաջիկայում այդ փաստաթղթի հանրային քննարկումների կազմակերպման վերաբերյալ մանրամասները, որտեղ ՌՆԿ-ն այդ գործընթացը խթանելու նպատակով ստանձնել է աջակցի դեր:

Ալեքսանդր Խաչատուրյանը ներկայացրել է, որ հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների շրջանակներում «Արար» հիմնադրամի հետ իրականացվել է գյուղատնտեսության, ինչպես նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների գործառութային վերլուծություն: Ներկայումս երկու նախարարությունների համար նախագծվում է հետագա գործողությունների ճանապարհային քարտեզ` հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» նոր օրենքի դրույթները և նախարարությունների ճյուղային ռազմավարությունների հստակեցումները:

Գործադիր տնօրենը ներկայացրել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և կենտրոնի նախաձեռնությամբ ու անմիջական հսկողությամբ իրականացվող մեկ այլ՝ «YES Armenia» երիտասարդ փորձագետների ծրագիրը, որը ներգրավել է 21 հայ երիտասարդների Հայաստանից և սփյուռքից՝ 12 ամիս նախարարություններում և պետական այլ գերատեսչություններում կառավարության առաջնահերթություններից բխող ծրագրերի վրա աշխատելու համար: Ծրագրի առաքելություններից մեկը պետական համակարգում աշխատանքն առավել գրավիչ և արդիական դարձնելն է՝ ներգրավելով պատրաստված և առաջադեմ մասնագետների:

Կենտրոնի կատարած աշխատանքների շարքում Ալեքսանդր Խաչատուրյանը զեկուցել է նաև «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնված «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ.» շրջանակային փաստաթղթի մշակման աշխատանքների մասին, որտեղ կենտրոնը հանդես է եկել որպես գործընթացը համակարգող: Փաստաթուղթը ներկայումս գտնվում է քննարկումների փուլում:

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը, ըստ Ալեքսանդր Խաչատուրյանի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ և միջազգային փորձագիտական խմբի ներգրավմամբ, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն աջակցում է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներում։ Հիշյալ օրինագիծը միտված է կարգավորելու Հայաստանում պետություն-մասնավոր գործարքների նախագծման, իրականացման և մշտադիտարկման հետ կապված հարաբերությունները:

Աշխատանքային հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանում ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման, հարկային և մաքսային վարչարարության բարելավման, զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության վերաբերյալ գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ իրականացված և նախատեսվող աշխատանքներին:

Հանրապետության Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ընթացիկ գործունեության և առաջիկայում նախատեսվող ծրագրերի իրագործման հետ կապված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում