ԱՄՆ-ի Բրիգամա հիվանդանոցում դիետոլոգներն ավելորդ քաշ ունեցող 420 կամավորների մասնակցությամբ փորձ են անցկացրել՝ պարզելու համար, թե ազդում է արդյոք նիհարելու վրա սննդի ընդունման ժամը: Մասնակիցներին բաժանել են երկու խմբի, որոնք ճաշել են տարբեր ժամերի: Մասնագետների կարծիքով՝ ճաշելու ժամը մեծ ազդեցություն ունի կալորիաների սպառման վրա: Առաջին խմբի մասնակիցները, համաձայն փորձաքննության պայմանների, ճաշել են մինչ 15:00-ն, իսկ երկրորդ խումբը՝ ավելի ուշ:
Բժշկական քրոնոկենսաբանության ծրագրի ղեկավար Ֆրանկ Շիիրն ասել է, որ մյուս պայմանները երկու խմբերում էլ նույնն են եղել: Դրանք են կերակրի մեջ օգտակար նյութերի, քնի ժամերի և ֆիզիկական ծանրաբեռնվածության չափը:
Հետազոտությունից հետո մասնագետները եկել են այն համոզմանը, որ մինչ 15:00-ն ճաշելը նպաստում է արագ և արդյունավետ նիհարելուն: Առաջին խմբի մասնակիցները զգալիորեն արագ են նիհարել: Մասնագետները խորհուրդ են տալիս այս արդյունքներին ուշադրություն դարձնեն նրանք, ովքեր ցանկանում են նիհարել տան պայմաններում: Մինչ 15:00-ն ճաշելու դեպքում ճարպակալումն ու շաքարային դիաբետը ձեզ չեն սպառնա:









































