Բերգհովերի բժշկական հետազոտությունների ինստիտուտը և Մոլեկուլյար կենսաբանական գիտությունների ինստիտուտը հայտնաբերել են ՌՆԹ մոլեկուլը, որը բացակայում է ագրեսիվ ուռուցքներում:
Խոսքը ՌՆԹ-ի մասին է, որը որպես արգելք է գործում գենետիկ ծրագրում: Այն թույլ է տալիս վստահ լինել, որ բջիջները կշարունակեն նորմալ արտադրվել:
Սակայն ագրեսիվ ուռուցքներում այդ «արգելակումը» չի գործում: Եթե այն բացակայում է ուռուցքի օրինակներում, նշանակում է, որ հիվանդությունն արագ կզարգանա և ճյուղավորումներ կտա:
Middaily-ն հաղորդում է, որ դա հաճախ է հանդիպում կրծքի քաղցկեղով տառապող կանանց մոտ: Քաղցկեղի նման տեսակն ամենատարածվածն է կանանց շրջանում:
Բջիջների տվյալ առանձնահատկությունը կարող է պոտենցիալ թիրախ հանդիսանալ դեղորայքային թերապիայի համար:









































