Ուղղաթիռը, որում գտնվում էին Հոնդուրասի նախագահի թեկնածու Օռլանդո Էռնանդեսը և երկրի նախկին ղեկավար Ռաֆայել Լեոնարդո Կալեխոսը, շաբաթ օրը վթարային կոշտ վայրէջք է կատարել Ֆրանսիսկո-Մորասան դեպարտամենտում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Վայրէջքը բարեհաջող է ավարտվել, ոչ ոք չի տուժել:
«Փառք Աստծո, մենք լավ ենք»,- ասել է Հոնդուրասի Ազգային կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածուն:
Բացի Կալեխոսից և Էռնանդեսից, ուղղաթիռում են գտնվել նաև վերջինիս կինը, մայրաքաղաք Տեգուսիգալպայի քաղաքապետ Ռիկարդո Ալվարեսը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Վայրէջքի ժամանակ պոկվել է ուղղաթիռի պոչի հատվածը:









































