Բելառուսը միջոցներ կձեռնարկի ի պատասխան երկրից սննդամթերքի մատակարարումների՝ Ռուսաստանի կողմից սահմանվող սահմանափակումներին: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Ուզում եմ ասել, որ նման բաներն առանց պատասխանի չեն մնա: Մենք պարզապես դա չենք հանդուրժի»,- ասել է Լուկաշենկոն կառավարության փոխվարչապետ Միխայիլ Ռուսիի հետ հանդիպման ժամանակ:
Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանին բելառուսական կաթ վաճառել միայն այն գնով, որ Մինսկն անհրաժեշտ է համարում:
Ռուսաստան Բելառուսից կաթի, շիճուկի, սերուցքի և այլ կաթնամթերքի ներմուծման արգելքը պետք է ուժի մեջ մտներ փետրվարի 26-ին:
Սահմանափակումների պատճառը «ԵԱՏՄ-ի և ՌԴ-ի անասնաբուժական-սանիտարական պահանջների կրկնվող խախտումներն են:








































