«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։
–Պարոն Բոստանջյան, 2008 թ–ին դուք ևս ԱԺ պատգամավոր էիք։ Մարտի մեկի ողբերգական դեպքերից մոտ 20 օր հետո ԲՀԿ–ն կոալիցիա կազմեց ՀՀԿ–ի, ՕԵԿ–ի, ՀՅԴ–ի հետ, այսպիսով, պատասխանատվության խնդիր չի՞ դրվում նաև ԲՀԿ–ի վրա։
-Ընդհանրապես յուրաքանչյուր քաղաքացի վերցնում է պատասխանատվություն։ Այո, վերցնում ենք պատասխանատվություն։ Բոլոր պարագաներում մեր կոալիցիոն համագործակցությունը հետապնդել է մի նպատակ՝ մեր երկրի համար հնարավորինս ապահովել ցանկալի առաջընթաց։ Հիմա դա ստացվել է, թե չի ստացվել, դա հարցի այլ կողմն է։ Բոլոր պարագաներում դատապարտելի բան չէ։
–Հիմա էլ Սերժ Սարգսյանի համար վճռորոշ ժամանակահատված է, մամուլը բազմիցս գրում է, որ նա է լինելու իշխող կուսակցության վարչապետի թեկնածուն, և որ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի նրա թեկնածությանը։ Այսինքն՝ այս անգա՞մ էլ աջակցություն կցուցաբերեք Սերժ Սարգսյանին։
-Այս հարցով դեռևս ոչինչ չեմ կարող ասել, որովհետև, ըստ էության, քաղաքական այդպիսի խնդիրը կուսակցությունը, ուժն է որոշում, մասնավորապես մեր մոտ դաշինքը պետք է որոշի կոլեգիալ ձևով։ Բոստանջյանը առանձին, կամ մեր որևէ այլ պատգամավոր իրաավունք էլ չունի ինքն իր կարծիքը հայտնել սրա վերաբերյալ, քանի որ քաղաքական որոշում խմբակցությունում դեռևս չի ընդունվել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։




































