Երեկ երեկոյան Auditorium Parco della Musica-ում տեղի է ունեցել հռոմեական 8-րդ կինոփառատոնի մրցանակաբաշխությունը, որտեղ գլխավոր մրցանակը «Ոսկե Մարկոս Ավրելիուս»-ն է: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Այսպես, կնոջ լավագույն դերակատարման համար մրցանակի է արժանացել դերասանուհի Սկարլետ Յոհանսոնը՝ ռեժիսոր Սփայք Ջոնսի «Նա» ֆիլմում:
Տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակը ստացել է դերասան Մեթյու Մաքոնահին: Նա նկարահանվել է «Գնորդների դալլասյան ակումբ» ֆիլմում՝ մարմնավորելով ՁԻԱՀ-ով հիվանդ սանտեխնիկին:
Համար մեկ փաստագրական ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Ալբերտո Ֆալուզոյի «Բեռնատարի վարորդը» ֆիլմը:











































