Պետական պաշտոնյաների աշխատավարձերը ոչ թե կբարձրանան, այլ կբազմապատկվեն: Սա երևում է «Պետական պաշտոնյաների վարձատրության մասին» օրինագծից, որն ԱԺ-ում արդեն անցել է առաջին ընթերցումը:
Այսպիսիով, ըստ օրինագծի ամեն պետական պաշտոնյա կունենա իր գործակիցը, որը կբազմապատկվի աշխատավարձի բազային չափով և կստացվի աշխատավարձը:
Բազային դրույքն այժմ 40 հազար դրամ է: Ստացվում է, որ եթե օրինակ վարչապետի աշխատավարձն այժմ 340 հազար դրամ է, ապա հունվարի 1-ից կդառնա 720 հազար դրամ: Սակայն, հուլիսի 1-ից այդ բազային դրույքը մտադիր են հասցնել 66.1 հազար դրամի, այսինքն` նույն օրինակով վարչապետի աշխատավարձը կհասնի 1 մլն 189.8 հազար դրամի:
Եթե հաշվենք ամենաբարձր գործակիցներ ունեցող պաշտոնյաների աշխատավարձի փոփոխությունները, կտեսնենք, որ հուլիսի 1-ից դրանք ուղղակիորեն բազմապատկվում են: Այսպես, եթե նախագահի գործակիցը 20 է, ստացվում է, որ հունվարի մեկից նախագահը կստանա 800 հազար դրամ աշխատավարձ, իսկ հուլիսի 1-ից` 1 մլն 322 հազար դրամ աշխատավարձ:
ԱԺ նախագահի ու վարաչպետի գործակիցը նույնն է, այնպես որ նրանց աշխատավարձը կհասնի 720 հազար դրամի, ապա 1 մլն 189.8 հազար դրամի:
Բարձր գործակիցների հնգյակում է նաև Սահմանադրական դատարանի նախագահը` 16, ում աշխատավարձը նախ կհասի 640 հազար դրամի, ապա 1 մլն 57.6 հազար դրամի: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը իր 15.5 գործակիցով հունվարի 1-ից կստանա 620 հազար դրամ, իսկ հուլիսի 1-ից `1 մլն 24.55 հազար դրամ աշխատավարձ:
Այս պաշտոնյաներից մի փոքր են հետ մնում փոխվարչապետը, գլխավոր դատախազը, Վճռաբեկ պալատի նախագահը, Վերահսկիչ պալատի նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը` 15 գործակցով: Նրանց աշխատավարձ նախ կհասնի 600 հազար դրամի, այնուհետև` 991.5 հազար դրամի:
Նախարարների աշխատավարձն, ըստ օրինագծի, հունվարի 1-ից կդառնա 480 հազար դրամ, իսկ հուլիսի 1-ից` 793.2 հազար դրամ:
Պետք է նշել, որ օրենքը վերաբերում է ոչ միայն 600-ից ավելի բարձրաստիճան պաշտոնյաների, այլև տարբեր մակարդակի 164,5 հազար պետական աշխատողներին:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































