Իտալական խոհանոցի նյույորքյան Dolce Gelataria սրճարանը իր հյուրերին ուրախացրել է իտալական երկու ճաշատեսակները համատեղելով մեկում: Հրուշակագործները արտադրել են պաղպաղակի մի ամբողջ շարք, որը նման է սպագետիի:
Պաղպաղակի վրա լցնում են ելակի կամ ազնվամորու սոուս և վրան շաղ տալիս սպիտակ շոկոլադ, և աղանդերը չի տարբերվում մարինարի սոուսով և պարմեզանի քերուկով սպագետիից:
Դասական բաղադրատոմսից բացի՝ առաջարկվում են նաև տարբեր սոուսներով սպագետիին նման պաղպաղակներ: Ցանկացած չափաբաժնի արժեքը 4.8 դոլար է:






































