«Ոչ ոք չի կարողանա դիմակայել Աֆրինում Թուրքիայի հզորությանը»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Եթե ինչ-որ ուժեր կամ պետություններ փորձեն խանգարել «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը, հակահարված կստանան, ասել է Թուրքիայի նախագահը:
«Թուրքիան որևէ խորհրդատվության կարիք չունի ահաբեկիչների դեմ պայքարի համար»,- ասել է Էրդողանը:











































