ԱՄՆ-ում անհետացել է համաճարակաբան Թիմոթի Կանինգեմը՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակիցը, ով ուսումնասիրել է Զիկա և Էբոլա հիվանդությունները։ Այս մասին հայտնում է CBS News-ը։
Անհետացած գիտնականի մասին ցանկացած տեղեկության համար ոստիկանությունը պատրաստ է վճարել 10 հազար դոլար։
Նա անհետացել է ավելի քան 2 շաբաթ առաջ։ Տղամարդը գանգատվել է առողջական խնդիրներից, և այդ ժամանակվանից նրա մասին ոչինչ հայտնի չէ։
Կանինգեմի հարևանուհի Վիվիանա Թորին պատմել է հեռուստաալիքին, որ անհետանալու օրը գիտնականը հանդիպել է իր ամուսինուն և խնդրել ջնջել իր հեռախոսահամարը։
Միայնակ ապրող անհետացած գիտնականի ընտանիքը նրա տան մոտ հայտնաբերել է ավտոմեքենան, բանալիները, կրեդիտ քարտերը, դրամապանակը, հեռախոսը և շանը։
Ընտանիքը դիմել է հանրությանը՝ նրան գտնելու հարցում օգնության խնդրանքով։










































