Vogue ամսագրի հնդկական տարբերակը քննադատության է ենթարկվել սոցցանցերում՝ ամսագրի շապիկին Քիմ Քարդաշյանի հայտնվելու պատճառով։
«37-ամյա Քիմ Քարդաշյանը ներկայացրել է Vogue India մարտ ամսվա համարի երկու շաիկներից մեկը, ինչով բացասական արձագանք է առաջացրել հնդկական լսարանի մոտ։ Պոպուլյար ամսագրի երկրպագուները գտնում են, որ Հնդկաստանում բավական գեղեցիկ կանայք կան և կարիք չկար շապիկին Քիմի նկարը տպելու, ով ազգությամբ հայ է»,– գրում է ամերիկյան FoxNews լրատվականը։

Քիմին նաև հիշեցրել են 2012 թվականին նրա արած արտահայտությունն այն մասին, որ հնդկական խոհանոցը զզվելի է։ Այն ժամանակ Քիմը իր հարցազրույցներից մեկում արդարացել էր, որ հայկական որոշ ճաշատեսակներ էլ չի սիրում, սակայն հայերին դա չի վիրավորում, քանի որ դա միայն անձնական նախընտրության հարց է։





































