ԱԺ-ում քննարկվում է Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ եթե պետական պաշտոնյան անցել է հանրային պաշտոնի ծառայության, կենսաթոշակ չի կարող ստանալ:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, դիմելով փոխնախարարին, ասաց. «Պետական պաշտոնյայի կենսաթոշակը նրա աշխատանքային գործունեության արդյունքում ստացած վաստակն է, ինչո՞ւ ենք սահմանափակում մարդու կենսաթոշակ ստանալու իրավունքը»:
Պատգամավորի խոսքով՝ սահմանափակվում է ոչ թե նրա ֆինանսավորումը, այլ իրավունքը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































