Պամելա Անդերսոնը ապացուցել է, որ ինքը դեռ նույն գեղեցկուհին է, ինչպիսին էր «Մալիբուի փրկարարները» ֆիլմի ժամանակ։ 50–ամյա աստղը դարձել է GCDS փողոցային ոճի հագուստի բրենդի դեմքը և նկարահանվել է բավական անկեղծ ֆոտոշարքում,– հաղորդում է Daily Star-ը։

Նոր գովազդի համար երկու երեխաների մայրը հագել էր սպիտակ կարճ թոփ և շորտեր, որոնք իրենց ամբողջ հմայքով ցուցադրել են նրա հետևի մասը։ Որպես աքսեսուարներ ընտրվել էին մեծ ոսկեգույն շղթաները, իսկ ոտքերին Պամելան բարձրակրունկ սև կոշիկներ էր հագել։











































