Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին հայտնել է, որ իր ակումբակից Լիոնել Մեսսիին անհրաժեշտ է լիովին ապաքինվել հերթական վնասվածքից հետո:
«Մեսսին ամուր մարդ է, ուժեղ կամք ունի: 4-5 տարիների ընթացքում մեր թիմի բոլոր խաղերում նա կարևորագույն դերակատարություն է ունեցել:
Մեսսին անկրկնելի է, բայց երբ մարմինդ ասում է` «Կանգ ա´ռ», ավելի լավ է իսկապես դադար վերցնել: Լեոյի համար շատ կարևոր է լիովին ապաքինվել: Նրա ծառայություններն անհրաժեշտ են «Բարսելոնա»-ին: Հունվարին Մեսսին կատարյալ մարզավիճակում կլինի և դեռ կապացուցի, որ լավագույնն է»,- ասել է Չավին:








































