ԱԺ-ում քննարկվում է Սումգայիթի ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ խորհրդարանական բոլոր ուժերի կողմից ներկայացված՝ ԱԺ հայտարարության նախագիծը:
Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը խորհրդանշական համարեց, որ հենց այսօր՝ փետրվարի 28-ին է կայանում քննարկումը, և ընթերցեց հայտարարությունը:
«Այս փաստաթուղթը ոչ միայն Սումգայիթյան ոճրագործության գնահատական է, այլև փորձել ենք ավելի լայն նայել Ադրբեջան պետության գոյությունից սկսած՝ 1918-ից առ այսօր, իրենց կողմից վարվող քաղաքականությանը հայերի նկատմամբ, որն ուղեկցվել է էթնիկ զտումներով, հայատյացությամբ: Սա կարծես սեղմագիրն է վերջին 100 տարվա ոճրագործությունների և այն գնահատականների, որ մեր կողմից տրվել են»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































