Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Իշխանությունն այս հարցում էլ խաբեց

Երեկ ԱԺ կոալիցիոն «Հանրապետական» և «Օրինաց երկիր» խմբակցությունները տապալեցին ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստը, որի ժամանակ պետք է քննարկվեր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկը:

Ընդ որում` նախօրեին ՀՀԿ-ականներն այս խմբակցություններին խնդրել էին իրենց ստորագրություններով աջակցել, որ այդ օրը երեկոյան արտահերթ նիստ հրավիրեն բյուջեի քննարկումն ավարտին հասցնելու համար: Փոխարենը խոստացել էին մասնակցել նրանց հրավիրած արտահերթ նիստին: Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ական պատգամավորների մեծ մասը նիստի առաջին կես ժամից հետո լքում են խորհրդարանը և նրանց բերման ենթարկելը դժվար է լինում: Նախօրեին ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն իրենց ուժերով չէին կարողացել արտահերթ նիստի համար 44 ստորագրություն հավաքել և ստիպված դիմել էին մյուս խմբակցությունների օգնությանը: Ոչ կոալիցիոն խմբակցություններն աջակցել էին՝ հույս ունենալով, որ նրանք էլ կմասնակցեն իրենց նիստին, որ քվորում ապահովվի և քննարկումը կայանա: Իշխող կուսակցությունները, սակայն, նախօրեին իրենցը ստանալով` երեկ փաստի առաջ կանգնեցրին մյուս խմբակցություններին:

Ինչ վերաբերում է նիստին` հիշեցնենք, որ ոչ կոալիցիոն չորս խմբակցությունները առաջարկում էին  «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում այնպիսի փոփոխություն անել, որ պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգվի՝ 2014թ. հունվարի 1-ից տեղափոխվի 2015թ. հունվարի 1: Իհարկե, այս խմբակցություններն ավելի շատ հարցեր ունեին օրենքի հետ կապված: Նրանց մտահոգում է օրենքով սահմանված պարտադիր դրույթը, որ այն հակասահմանադրական է, որ այն տարածվում է 1974 թվականից հետո ծնվածների վրա, ինչը տարիքային սահմանափակում է մտցնելու, և գործատուները սկսելու են ավելի վաղ ծնվածներին գործի ընդունել: Մտահոգում է նաև այն հանգամանքը, որ օտարերկրյա կազմակերպություններն են կառավարելու կուտակային հիմնադրամը, որ այդ օրենքը նպաստելու է աշխատուժի համակարգում ստվերային հատվածի, ինչպես նաև արտագաղթի ավելացմանը և այլն:

Տապալված նիստի և այդ օրենքի մասին էլ երեկ զրուցեցինք ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ:

– Պարոն Մանուկյան, Ձեր համար անսպասելի՞ էր, որ կոալիցիոն խմբակցությունները չեն գա ԱԺ, և ձեր հրավիրած նիստը կտապալվի:

– Ո՛չ: Իրենք խուսափում են քննարկումներից, բաց խոսակցություններից, իրենց մոտ աշխատում են հրահանգային մեխանիզմները: Ինչպես իրենց շեֆը կհրահանգի, այդպես էլ կանեն: Նրանց քննարկելու և բանավիճելու իրավունք տրված չէ: Մենք գիտեինք, որ այդպես է լինելու, բայց ոչինչ: Մեր խնդիրն այն է, որ ժողովուրդը հասկանա, թե ինչ է կատարվում, ժողովուրդը ոտքի ելնի ու պայքարի իր իրավունքների համար, ինչը հիմա կարծես թե սկսվում է:

– Երեկ Դուք ընդառաջեցիք ՀՀԿ-ին, որ արտահերթ նիստ հրավիրվի, փոխարենը նրանք խոստացել էին, որ այսօր կմասնակցեն ձեր հրավիրած նիստին: Փաստորեն խաբեցի՞ն:

– Ինչպես միշտ: Իսկ երեկ «Հանրապետական» խմբակցությունը և կառավարությունը ծանր վիճակի մեջ էին: Հովիկ Աբրահամյանն էր արտահերթ նիստի նախաձեռնությունը բերել, որ շուտ ավարտեն բյուջեի քննարկումները: Եվ մեր չորս խմբակցություններից ստորագրություններով միացան նախաձեռնությանը, ու արտահերթ նիստը հրավիրվեց: Մեր մոտեցումը շատ կառուցողական էր, որպեսզի արագ լինի բյուջեի քննարկումը: Բնականաբար, մենք ակնկալում էինք, որ այսօր էլ իրենք կգան մեր հրավիրած քննարկումներին: Թող գային, փաստարկներ բերեին, հիմնավորեին, որ մենք սխալ ենք, որ մենք ժողովրդի վատն ենք ուզում: Չգալով՝ ապացուցեցին, որ մենք ճիշտ ենք: Իրենք հերթական անգամ լքում են քննարկումների, հանդուրժողականության դաշտը:

– Այդ օրենքի նկատմամբ դժգոհություններ ունեն մեծ թվով գործատուներ, իսկ հասարակության ճնշող մասը տեղյակ չէ դրա նշանակությանը:

– 265 հազար հոգի հունվարի 1-ից ընկնելու է այս ռեժիմի տակ, և նրանց 95 տոկոսը չգիտի այդ մասին: Այս` «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնության անդամները մի քանի օր շարունակ շրջում են Երևանի փողոցներով, մտնում են տարբեր գրասենյակներ և զրուցում են այդ հարցի մասին: Ժողովրդի ճնշող մեծամասնությունը չգիտի, թե դա ինչ է նշանակում, և լսելուց հետո զայրանում են: Իսկ մենք առաջին փուլում նրանց կիրազեկենք, թե ինչ օյին են խաղալու մեր գլխին, և ես հույս ունեմ, որ սա կարող է դառնալ լուրջ շարժում: Այսօրվա դրությամբ «Ֆեյսբուքում» 8000 հոգի հավանություն է տվել այս տեսակետին, ու դա կբազմապատկվի: Խորհրդարանական 4 խմբակցություններն էլ իրենց 50 ձայնով որակ կստեղծեն այս հարցի շուրջ: Իսկ նախաձեռնող խմբի նախագիծը, որին մենք միացանք, շատ համեստ պահանջ ունի: Այդ օրենքում փոխելու շատ բաներ կան, բայց ընդամենը մի բառի՝ պարտադիր բառը 1 տարի հետաձգելու առաջարկ ենք արել: Այդպես համեստ առաջարկություն արեցինք, որ կառավարության համար հեշտ լինի ընդառաջ գալը: Մենք, ԲՀԿ-ն ունեինք ավելի արմատական նախագիծ, որ ամբողջապես այդ օրենքը հանվի: Բայց չորս խմբակցությունով որոշեցինք փոքր քայլ անել՝ ընդամենը պարտադիր պայմանը հետաձգել, որ կառավարությունն էլ մանևրելու տեղ ունենա: Իրենք սա էլ չհասկացան: Բայց ես գիտեմ, թե իրենք ինչու մեզ ընդառաջ չեն գալիս:

– Ինչո՞ւ:

– Այս ծրագրի համաձայն` տարեկան մոտ 44 մլրդ դրամ պետք է հատկացվի կենսաթոշակային հիմնադրամին, և եթե այս գումարը չհավաքեն, իրենց ֆինանսական կոնցեպցիան, բյուջեն կքանդվի: Իհարկե, այդ գումարներն ուղիղ չեն ներառվի բյուջեում, դրանք կհատկացվեն մասնավորի կառավարմանը: Սա էլ աբսուրդ է, թե ում է գնում, ինչու է գնում: Բայց ես կարծում եմ, որ իրենք ձև կգտնեն դրանք բյուջե մուտքագրելու համար: Ամռանը 265 հազար աշխատողի աշխատավարձերը բարձրանալու են: Եթե կենսաթոշակային հիմնադրամի գումարները բյուջե մուտք չանեն, կարծում եմ կձախողվի իրենց ֆինանսական կոնցեպցիան: Դրա համար էլ սա իրենց համար կյանքի ու մահու խնդիր է: Իսկ մեր մոտիվացիան այն է, թե ինչու ես մարդուն պարտադրում, դա պետք է կամավոր լինի: Ինչո՞ւ ես 25 տարեկանին պարտադրում 40 տարի գումար մուծել չգիտեմ, թե ում, որ 40 տարի հետո թոշակ ստանա: Թող քաղաքացին ինքը որոշի: Մենք կուտակային կենսաթոշակային ֆոնդին դեմ չենք, ցանկացած աշխատող և գործատու պարտավոր է սոցապ հիմնադրամին մուծում անել, բայց ես չեմ ուզում, որ իմ եկամուտներից 5 տոկոսը առանց ինձ հարցնելու տանես: Ես չեմ ուզում: Կարող է, ես 5 տարի հետո Հայաստանից գնում եմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում