Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից Երիտասարդության համաշխարհային և ուսանողության միջազգային տոների առիթով կազմակերպված ֆուտբոլային խաղում քաղաքական գործիչներն իրենց ուժերը չափեցին տարբեր բուհեր ներկայացնող ուսանող-երիտասարդների հետ:
Քաղաքական գործիչները թեև առաջին խաղակեսին 2:0 հաշվով առաջ անցան ուսանողներից, սակայն երկրորդ կեսին երիտասարդներն առաջ անցան քաղաքական գործիչներից: Գրանցվեց 3:3 արդյունք:
Քաղաքական գործիչների թիմում խաղում էին ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը և այլք, իսկ ուսանողների թիմում էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը, ԵՊՀ-ի, ՀՊՏՀ-ի, ՀՊՃՀ-ի ուսանողական խորհրդի նախագահները:








































