Հարավկորեական մասնավոր ուղղաթիռը Սեուլում բախվել է բնակելի երկնաքերի: Այս մասին հաղորդում է Agence-France Presse-ը՝ վկայակոչելով տեղի փրկարարներին:
AFP-ի տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել են ուղղաթիռում գտնվող երկու օդաչուները: Իսկ Associared Press-ը՝ վկայակոչելով հրշեջներին, հաղորդում է, որ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է 57-ամյա առաջին օդաչուն, իսկ երկրորդ օդաչուն (36 տարեկան) ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Շինության բնակիչների շրջանում տուժածներ չկան:
Մասնավոր ուղղաթիռը պատկանում է LG Electronics ընկերությանը: Վթարի հավանական պատճառներից մեկը մառախուղն է:










































