Ամերիկյան մասնավոր բանտերի «Հիլթոն» կորպորացիայի բազմամիլիարդանոց բիզնեսը հարստանում է պատիժների հաշվին: Որքան շատ մարդ է հայտնվում ճաղերի հետևում և որքան երկար է այնտեղ մնում, կորպորացիան այնքան շատ գումար է ստանում: Նախորդ տարի ընկերության եկամուտը կազմել է 1.7 մլրդ դոլար՝ գրում է RT-ն:
Տվյալ պահին ԱՄՆ բանտերում պահվում է ավելի քան 2 մլն մարդ:
Beyond Bars նախագծի ղեկավար Ջեսի Լավան նշում է, որ նման հաստատությունների սեփականատերերը լավ հասկանում են, թե ինչը կարող է բազմապատկել իրենց եկամուտները: Ուստի նրանց ձեռնտու են առավելագույն պատժաժամկետները:







































