Ամերիկյան JPMorgan Chase բանկը ներդրողներին կվճարի 4.5 մլրդ դոլար՝ հայտնում է Associated Press-ը:
Համաձայնությունը ձեռք է բերվել հիփոթեքային արժեթղթերի հետ կապված խարդախությունների մեղադրանքների մինչդատական կարգավորման շրջանակում:
Ավելի վաղ մի խումբ ներդրողներ մեղադրել էին բանկին այն բանում, որ ֆինանսական ճգնաժամի մեկնարկից կարճ ժամանակ առաջ նա ակտիվորեն իրենց է վաճառել խնդրահարույց հիփոթեքային արժեթղթեր, ինչի հետևանքով նրանք մեծ կորուստներ են ունեցել:
Դատարանը պետք է հավանություն տա այդ գործարքին:









































