Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Ընդդիմության նպաստը Սերժ Սարգսյանի վարչապետությանը

Երբ ընդդիմության հայտնի ուժերը իրենց գերնպատակ են հռչակում Սերժ Սարգսյանի վարչապետության կախումը, մեղմ ասած` իրենց մարտավարության հիմքում չեն դնում հանրային կարծիքի գործոնը:

Հասարակությունն օբյեկտիվորեն չի կարող դիրքորոշում ունենալ Սերժ Սարգսյանի վարչապետության հարցում: Դրա հիմնական պատճառն այն է, որ անցած մեկ տարում հրապարակ չի եկել քաղաքական որևէ հանգամանք, որը կարող էր չեղարկել իշխանության և հասարակության ապրիլի 2-ի կոնսենսուսը: Անցած մեկ տարվա ընթացքում չի ձևավորվել այլընտրանքային օրակարգ. տեղի է ունեցել հակառակ գործընթացը` շարունակվել է ընդդիմության քաղաքական և ինստիտուցիոնալ փոշիացումը: Սերժ Սարգսյանը հաստատ անփոխարինելի չէ, սակայն նա այսօր օբյեկտիվորեն այլընտրանք չունի իշխանությունում և դրանից դուրս:

Ասվածը, իհարկե, չի նշանակում, որ հարյուր հազարավոր մարդիկ փողոցներում ցնծալու են Սերժ Սարգսյանի վարչապետության առթիվ, սակայն գրեթե միանշանակ կարելի է պնդել, որ չի լինելու նաև զանգվածային ընդվզում նրա վարչապետության դեմ:

Հասարակությունը դիրքորոշում չունի, այլ խոսքով` «խաղից դուրս» վիճակում է, ինչը նաև նրա արժեքային դեգրադացիայի հետևանք է: Սա գիտակցում է նաև իշխանությունը, սակայն կասկածից դուրս է, որ նա այս վիճակը ներկայացնելու է որպես Սերժ Սարգսյանի վարչապետության շուրջ հասարակական կոնսենսուսի դրսևորում: Նախադեպն արդեն ունենք, երբ Սերժ Սարգսյանը Մյունխենի ելույթում հասարակության իներտությունը ներկայացրեց` որպես լիակատար հանրային կոնսենսուս արտաքին քաղաքականության շուրջ:

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու է մի քանի հարյուր մարդ` լեգիտիմացնելով Սարգսյանի նոր իշխանությանը: «Սերժ, հեռացի՛ր»-ը վերածվելու է մարգինալ պահանջի` Հայաստանում ավելի խորքային և փակուղային դարձնելով ընդդիմության ճգնաժամը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում