ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ առաքելությունը Սիրիայում նախատեսում է աշխատանքներն ավարտին հասցնել մինչև 2014-ի հուլիս: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն` վկայակոչելով առաքելության ղեկավար Զիգրիդ Քաագին:
«Հաշվի առնելով պայմանները, որոնցում աշխատում է համատեղ առաքելությունը՝ մենք մտադիր ենք աշխատել ճկուն կերպով և տեղում նկատի առնել իրադարձությունների զարգացումը, շարունակել աշխատել, որպեսզի ավարտենք մինչև հունիսի 30-ը»,- ասել է նա:
Նոյեմբերի սկզբին ՔԶԱԿ-ը հայտնել էր օպերացիայի առաջին փուլի ավարտի մասին: Վերջնական արդյունքը պետք է դառնա Սիրիայում քիմիական զենքի և դրա արտադրման համար սարքավորումների ոչնչացումը:
Սակայն դեռևս հայտնի չէ, թե որ երկրի տարածքում կոչնչացվի քիմիական զենքը:











































