ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու սպանության 50 ամյակի նախաշեմին Ամերիկայի քաղաքացիների շրջանում հարցում է կատարվել:
Հարցվածների 61%-ը համոզված է, որ սպանությունը ոչ միայն Հարվի Լի Օսվալդի ձեռքի գործն էր, հաղորդում է Gallup հասարակական կարծիքի ինստիտուտը:
Ներկա պահին ամերիկացիների 30%-ը կարծում է, որ Օսվալդը Քենեդու սպանության գործով միակ կասկածյալն է: Օսվալդը սպանվել էր Քենեդու սպանությունից երկու օր անց, այնպես որ շատ հարցեր անպատասխան են մնացել: Նոր հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիները, Օսվալդից բացի, Քենեդու սպանության մեջ մեղադրում են մաֆիային (13 %), կառավարությանը(13%), ԿՀՎ-ին (7%), Ֆիդել Կաստրոյին (5%) և Քենեդու քաղաքականության հետ չհամաձայնողներին:









































